Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. Ռուբինյան

סחר מכס ישיר בין ארמניה לטורקיה ללא הצהרה מחדש הופך לאפשרי: רוביניאן
Լավ լուր գործարարների համար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։
Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։
Շարունակում ենք աշխատել սահմանի, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ», — գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ, ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ականջին ինչ-որ բան ասել: Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանել էր, որ խոսքը Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանն է վերաբերում։

Ըստ նրա՝ թուրքական կողմի օրենսդրական կարգավորումների համաձայն՝ Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքներն առաջին հերթին ձևակերպվել են որպես երրորդ երկիր արտահանվող, ապա նոր վերաարտահանվել Հայաստան։

«Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, այսինքն՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում, հիմա նրանք դա ձևակերպում են, որպեսզի ուղիղ, ոչ թե ֆիզիկապես, այլ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի»,- պարզաբանել էր Փաշինյանը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ