Հայաստանն ընտրվել է որպես COP12 համաժողովի և MOP5 նստաշրջանի հյուրընկալող երկիր

ארמניה נבחרה למדינה המארחת של המושב ה-12 של ועידת הצדדים (COP12) לאמנת המסגרת של ארגון הבריאות העולמי בנושא פיקוח על טבק (WHO FCТС) ושל מושב MOP5

Նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման չորրորդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ-ն:

Հայաստանը նաև ընտրվել է որպես Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր։

Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես հանրային առողջության պահպանման, ինչպես նաև ծխախոտի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ պայքարի գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է ծխախոտի «համաճարակի» դեմ պայքարի  պատասխանատու աշխատանքը՝ նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա հանրային առողջության ոլորտում և անօրինական առևտրի վերացման բնագավառներում մարտահրավերների հաղթահարմանը։

ארמניה נבחרה למדינה המארחת של המושב ה-12 של ועידת הצדדים (COP12) לאמנת המסגרת של ארגון הבריאות העולמי בנושא פיקוח על טבק (WHO FCТС) ושל מושב MOP5

Կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովը (COP12) և Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը կայանալու են Երևանում 2027 թվականին։

Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է հանրային առողջապահության ոլորտում, որի նպատակն է պաշտպանել ներկա և ապագա սերունդներին ծխախոտի սպառմամբ և ծխախոտային արտադրանքի ազդեցությամբ պայմանավորված հիվանդություններից և մահերից։ Կոնվենցիայի կողմերի համաժողովը Կոնվենցիայի բարձրագույն որոշում կայացնող մարմին է, որի նիստերը հրավիրվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ գնահատելու կատարված աշխատանքները, քննարկելու Կոնվենցիայի դրույթների կիրարկման առաջընթացը և ընդունելու նոր որոշումներ՝ ուղղված ծխախոտի «համաճարակի» կանխարգելմանն ու վերահսկմանը։ Կոնվենցիայի համաժողովներին լայն մասնակցություն են ունենում քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, ակադեմիական շրջանակների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, մասնավոր հատվածի ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ניקול פשיניאן מקבל הודעות ברכה משותפים בינלאומיים ביום הולדתו

Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

האיחוד האירופי מאשים את רוסיה בניסיון להשפיע על הבחירות בארמניה

ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի ընտրութան վրա ազդելու փորձի համար

«Ակնհայտ է, որ ժամանակի ընտրությունը պատահական չէ։ Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանի ընտրության արդյունքի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական կայունությանը,

ניקול פאשיניאן ולדימיר פוטין מנהלים שיחת טלפון

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։