Հայկական կողմը Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը. Նարեկ Մինասյան

במהלך הפגישה עם חאג’ייב, הצד הארמני העלה סוגיה של נטרול גורמים מחמירים שונים: נארק מינסיאן

Մենք երկխոսության գործընթացի մեկնարկային փուլում ենք, ինչը բավականին բարդ է՝ նաև հաշվի առնելով 35 տարվա հակամարտությունը, դրա ամբողջ զգայական շերտերը, և, բնականաբար, մենք էլ քաջ գիտակցում ենք, որ գործընթացը բարդ է: Այդ մասին Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը, ապա ներկայացրեց հանդիպումների ժամանակ քննարկված թեմաները:

«Ադրբեջանական կողմից ընդգծվել է խաղաղության դիվիդենտների գաղափարը, որ պետք է ձեռնարկել պրակտիկ քայլեր, որպեսզի ժողովուրդը, երկու երկրների հասարակություններն իրենց մաշկի վրա զգան խաղաղության կամ հաստատված խաղաղության (ինչպես հայտարարվում է) օգուտները և արդյունքները: Բանակցություններ են ընթանում նաև այս ուղղությամբ տարբեր պրակտիկ ծրագրերի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ հայկական կողմը, հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը, բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը: Դրանցից է, օրինակ, ադրբեջանցի տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանությամբ բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս:

Միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիաներում մենք պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրի: Վերջին նման օրինակն «Ազերթաջ»-ի ռուսալեզու հրապարակումն էր, որտեղ Երևանն «Իրիվան» էր գրվել: Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց: Ադրբեջանական կողմն առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ, այո՛, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին, հռետորաբանության և տեղանունների խնդրին, փորձել հնարավորինս նվազեցնել նման դեպքերի կրկնությունը, որոնք կարող են բացասաբար ազդել նաև կարգավորման գործընթացի վրա: Նույն «Ազերթաջ»-ի վերաբերյալ առնվազն խոստում եղավ, որ կզրուցեն ադրբեջանական խմբագրակազմի հետ»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ նման փոքր արդյունքները կարևոր են առաջ շարժվելու և փոխվստահության մթնոլորտ կառուցելու համար:

Նարեկ Մինասյանը նաև կարծիք հայտնեց, թե նման երկխոսությունները հիմք են ստեղծում, որպեսզի երկուստեք պարտավորություններ լինեն խաղաղության գործընթացում, ինչպես նաև այն, որ խաղաղության գործընթացի ներդրումներից մեկը կարող է դառնալ հումանիտար խնդիրների և հատկապես հայ ռազմագերիների վերադարձի լուծումը:

Հիշեցնենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում օրերս՝ նոյեմբերի 21-22-ին, Ադրբեջան էր այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Հայաստանի ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել էին ադրբեջանցի գործընկերների՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47