Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

South Caucasus is important for NATO’s security, Rutte

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ներկայացրել է կառույցի 2025 թվականի տարեվերջյան զեկույցը, որում մեծ նշանակություն է տրվում Հարավային Կովկասին՝ որպես դաշինքի անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող տարածաշրջանի։

Ռյուտեն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում գրանցված նշանակալի առաջընթացը, կարևորել օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, այն համարել վճռորոշ քայլ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ դաշինքը հանձնառու է խորացնելու երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրի հետ։

Զեկույցում ընդգծվում է նաև Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և գործընկեր երկրների հետ փորձի փոխանակումը՝ պաշտպանական կրթության բարելավման ծրագրի միջոցով։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա 2024 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո ՆԱՏՕ-ն վերանայել է համագործակցության առաջնահերթությունները։ Չնայած որոշ ծրագրեր վերափոխվել են՝ ռազմական ոլորտում փոխգործակցությունը շարունակվել է:

Զեկույցում նշվում է, որ Թբիլիսիում գործող ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը շարունակում է ակտիվ աշխատանքը տարածաշրջանի բոլոր երեք գործընկերոջ հետ։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ראש הממשלה  בירך את הקהילה היהודית בארמניה

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով: Ուղերձում ասված է.   «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն

ארארט מירזויאן דנה בסיכויים לפיתוח שיתוף פעולה בפורמטים דו-צדדיים ורב-צדדיים עם שגריר פקיסטן בארמניה

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին

סבב חדש של משא ומתן בין ישראל ללבנון יתקיים ברומא בשבוע הבא: KAN

Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN

Ըստ իսրայելական հանրային հեռարձակող KAN-ի՝ հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը։ Երեքշաբթի և չորեքշաբթի նախատեսված բանակցությունների նպատակն է «ձևավորել