Հարցվածների 49 տոկոսը հայտնել է, որ կողմ կքվեարկի ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը. IRI-ի հարցման արդյունքները

Forty-nine per cent of respondents would vote in favor of Armenia joining the EU – IRI poll results

Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցում է անցկացրել՝ պարզելու՝ եթե  Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացվի առաջիկա կիրակի, ինչպես կքվեարկեն քաղաքացիները:

Հարցվածների 49 տոկոսն ասել է, որ կողմ կքվեարկեր, 15 տոկոսը՝ դեմ, 31 տոկոսն ասել է, որ չէր մասնակցի քվեարկությանը, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Հարցվածների 37 տոկոսը կարծիք է հայտնել, որ Եվրամիությանն անդամակցելու հիմնական առավելությունն անվտանգության ամրապնդումն է, 18 տոկոսն այն կարծիքին է, որ հիմնական առավելությունը տնտեսության հզորացումն է։

 

Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։

Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։

Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7 %-ը։

Հեռախոսահամարներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով (random digit dialing, RDD)։

Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,