«Հըզբոլլահը» հրաժարվում է զենքը վայր դնել, նույնիսկ Լիբանանից Իսրայելի դուրս գալու դեպքում. Al Arabiya

Լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժումը բացառել է իր ստորաբաժանումները զինաթափելու և զենքը կառավարական ուժերին հանձնելու հնարավորությունը նույնիսկ Լիբանանի տարածքից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման դեպքում։ Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն։

Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ «Հըզբոլլահը» ընդգծել է, որ «իր ղեկավարությունից ոչ մեկը զենքի փոխանցման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն չունի»։ Ավելին, շարժման առաջնորդները չեն համաձայնել կատարել այդ պահանջը, նույնիսկ եթե «որևէ այլ կողմ» ստանձնի համապատասխան պարտավորությունը: Նրանք նաև պատրաստ են սրել հարաբերությունները նախագահական ապարատի և երկրի կառավարության հետ՝ զինաթափումը հարկադրելու դեպքում։

Նույն աղբյուրները նշել են, որ «Հըզբոլլահի» դիրքորոշումը զենքը հանձնելու հարցում դժգոհություն է առաջացրել Լիբանանի կաբինետում, քանի որ այն չի համապատասխանում նախագահ Ժոզեֆ Աունի և կառավարության՝ շարժման տրամադրության տակ գտնվող զենքը սահմանափակելու կուրսին։

Հունիսի 19-ին, Բեյրութ կատարած այցի ժամանակ, Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը առաջարկել է մշակել «Հըզբոլլահ» խմբավորման ստորաբաժանումների կողմից լիբանանյան բանակին զենքի փոխանցման ժամանակացույց։ Նա պնդել է, որ գործընթացն ընդգրկի Լիբանանի բոլոր տարածքները և ավարտվի մինչև այս տարվա նոյեմբեր։

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,