ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ 66-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին

Armenia’s National Assembly delegation participated in work of the 66th General Assembly of PABSEC

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սոֆիայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 66-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Վեհաժողովի օրակարգում ընդգրկված էին ընթացակարգային և բովանդակային մի շարք կարևոր, այդ թվում՝ պատվիրակություններում նոր անդամների հաստատման, ՍԾՏՀ ԽՎ նախագահության փոխանցման գործընթացի, փոխնախագահների ընտրության հարցերը, ինչպես նաև եղել են 2026 թվականի բյուջեին վերաբերող ֆինանսական քննարկումներ:

Կազմակերպությունն ընդունել է համատեղ հայտարարություն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) կողմից Գազայի իրավիճակի և մարդասիրական օգնության աջակցության վերաբերյալ:

Պատվիրակության անդամները մասնակցել են ընդհանուր բանավեճին, որը նվիրված էր Եվրոպական միության և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:

Հանձնաժողովներում քննարկումների առանցքային թեմաներից էին արհեստական բանականության դերը ՍԾՏՀ տարածաշրջանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում՝ տնտեսական, իրավական և սոցիալական ոլորտներում դրա կիրառման ու ազդեցության համատեքստում:

Բաբկեն Թունյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված տարածաշրջանային երկխոսության ամրապնդմանը, կայուն զարգացման խթանմանը և Սևծովյան տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծելով Հայաստանի շարունակական ներգրավվածությունը կառուցողական բազմակողմ գործընթացներում՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, տնտեսական աճի և նորարարության զարգացման: Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:

Վեհաժողովի ավարտին ՍԾՏՀ ԽՎ հաջորդ՝ 67-րդ լիագումար նիստի նախագահությունը Բուլղարիայից փոխանցվել է Վրաստանին:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Nikol Pashinyan congratulates Péter Magyar on being elected Prime Minister of Hungary

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու

Swedish platform reveals document on Russian information operations ahead of elections in Armenia

Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը

Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ: Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ