Skip to content

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՀ նախագահի հատուկ խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

ארמן גריגוריאן מקיים פגישה עם היועץ המיוחד של אורסולה פון דר ליין

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության մի շարք նախագծերի իրականացման ընթացքին և առկա հնարավորություններին:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիին, Խարկովին և Զապորոժիեին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիին, Խարկովին և Զապորոժիեին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիի շրջանի էներգետիկ օբյեկտներին, մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության: Թիրախում են հայտնվել նաև Խարկովը