ՀՀ-ի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ. վարչապետ

ՀՀ-ի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ. վարչապետ


Ես կարծում եմ, որ ՀՀ-ի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ. ինչ-որ դուք հիմա ասում եք, դա հիբրիդային պատերազմի մաս է։ Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ հարցին։

«Հայաստանի կառավարությունը օտար տեղերից է կառավարվում, գրում են՝ դուք ուղղակի չգիտեք՝ ինչի եք մասնակցում։ Այդ թվում Ձեր գործունեության շնորհիվ շատ մարդիկ Հայաստանն ի ցույց են դնում որպես ռևանշիստության, ագրեսիվության օջախ։ Ձեր խմբակցությունից հնչում են նախադասություններ, որոնք դուք չգիտեք՝ որտեղ և ինչ ձևով են ձևակերպվել: Ես գիտեմ՝ ձեր բերանից հնչեցվելուց առաջ այդ նախադասությունները ուրիշ տեղերում հնչում են իմ ներկայությամբ»,- նշեց նա։

«Այդ ակցիայի նպատակը (Հանրապետության հրապարակում օտարերկրյա խմբի երգի հետ կապված) ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ. դա Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմներ առաջացնելու համար է։

Որովհետև այդ երգի կատարողները ԻԻՀ-ից են։ Ես չեմ զարմանա, որ եթե պարզվի, որ ձեր շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել են կանգնացրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն։

Ամեն այդպիսի տափակ տեսարանից պետք չէ որ հանրությունը ցնցվի»,- ասաց վարչապետը։



Source link

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Prime Minister arrives in Georgia on a working visit

Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Մարտի 4-ին տեղի է

Armenia, Omani Foreign Ministers discuss situation in Middle East

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խաղաղ միջոցներով հանգուցալուծելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում