Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ:
«Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Նրանք քննարկել են ԵՄ աջակցությունը Հայասատնի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշված է գրառման մեջ։