ՀՀ-ի և Վրաստանի նախագահները քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ուղղությունները

נשיאי ארמניה וגאורגיה דנו בכיוונים לפיתוח שיתוף הפעולה במסגרת שותפות אסטרטגית

Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան և դրա հետագա խորացման ուղղությունները։

Նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի ընդլայնմանը, տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացմանը, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար միջավայրի, ներդրումների, ինչպես նաև կրթական, մշակութային և երիտասարդական ծրագրերի շրջանակում համատեղ նախագծերի առաջխաղացմանն ուղղված նախաձեռնություններին։

Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատրաստականության ընթացքը՝ կարևորելով Վրաստանի մասնակցությունը այս միջազգային միջոցառումներին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Հայաստանի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր տնտեսական ազդեցության մասին։ Ընդգծվել է, որ գործընթացը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն ուղղված է համագործակցության, փոխկապակցվածության և հաղորդակցային ուղիների բացմանն ամբողջ տարածաշրջանում։

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տրանսպորտային ճանապարհների և լոգիստիկ միջանցքների ապաշրջափակման, այդ թվում՝ TRIPP նախագծի շուրջ, քննարկելով դրանց իրագործմամբ տարածաշրջանի և հարակից միջազգային շուկաների համար ստեղծվող նոր հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև Վրաստանի համար դեպի Պարսից ծոց հասանելիություն ապահովող կապուղիների և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հնարավոր եղանակներին, որոնք կարող են ամրապնդել Եվրոպա-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հանգույցը։

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ աշխատանքը խաղաղության, կայունության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգ ու բարեկեցիկ ապագան համատեղ և պատասխանատու աշխատանքի արդյունք է։

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրքում։

 

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47