Մարտի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է եղել ԱՄՆ նախագահի հատուկ առաքելությունների գծով հատուկ բանագնաց և Վաշինգտոնում Ջոն Քենեդի կատարողական արվեստի կենտրոնի նախագահ, դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից Վաշինգտոնում կազմակերպված դիվանագիտական ընդունելությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառման ընթացքում, ի թիվս ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ ունեցած այլ շփումների, դեսպան Մակունցը զրուցել է Միացյալ Նահանգների երկրորդ տիկին Ուշա Վենսի հետ։
Միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մշակութային գործիչներ և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է արվեստի և մշակութային դիվանագիտության դերի կարևորությունը միջազգային գործընկերության ամրապնդման գործում: