Մարթա Կոսը և Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման հարցեր

Kos discusses Armenia-Azerbaijan peace process with Aliyev in Davos

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ: Քննարկվել են նաև էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Բաքվի ներդրմանը:

Մարթա Կոսը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ականազերծման ոլորտում, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47