Skip to content

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». այսօր շարժման 25-րդ հանդիպումն էր

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». այսօր շարժման 25-րդ հանդիպումն էր


Շարունակվում են «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները, և այս անգամ կրթաշղթան Հայաստանի ամենահեռավոր համայնքներից մեկում՝ Մեղրիում էր։ Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:
 
Միջոցառումը կայացել է Մեղրիի մարզամշակութային կենտրոնի Ագարակի մշակույթի տանը՝ հյուրընկալելով 354 մասնակցի ամենատարբեր ոլորտներից:

«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց տեղական կազմակերպիչներ և շարժման ակտիվ մասնակիցներ Լուսինե Վարդանյանին, Մերի Հակոբյանին և Աննա Նավասարդյանին՝ ընդգծելով, որ հենց նրանց նախաձեռնողականության շնորհիվ է, որ այսօր այստեղ ենք։ Իր ելույթում տիկին Հակոբյանը շեշտեց, որ կրթվելը պետք է դառնա նորաձև, որպեսզի կարողանանք հաղթահարել մինչ այսօր մեր մեջ արմատացած բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք ոչ մի կապ չունեն առաջադեմ և կրթված հասարակության հետ։

Տիկին Հակոբյանի ելույթին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» խորագրով բանախոսությունը։ Նա ընդգծեց, որ կրթությունը գործիք է, որը մեզ զինում է  կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու համար անհրաժեշտ բանաձևերով։

Հետո տեղի ունեցավ գեղարվեստական գեղեցիկ դադար. Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցի երգչախումբը, պարի խմբակը և մարզամշակութային կենտրոնի պարային խմբակը հանդես եկան ելույթներով։

Սուրճի ընդմիջման հատվածը վերածվեց կենդանի և անմիջական շփման միջավայրի, որտեղ Շարժման մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ մթնոլորտում ուղղել իրենց հարցերը վարչապետին և վարչապետի տիկնոջը, լուսանկարվել նրանց հետ, կիսվել սեփական մտքերով։

Հարցուպատասխանի փուլը հանդիպման թերևս ամենակենդանի և ակտիվ հատվածներից մեկն է։ Մասնակիցները բարձրաձայնեցին տարբեր հարցեր կրթության, ծրագրերի մշակման, տարբեր կենտրոնների առկայության, իրենց մտահոգությունների և այլ թեմաների շուրջ։ Վարչապետը և տիկին Հակոբյանը պատասխանեցին հարցերին՝ խրախուսելով նման քննարկումները` որպես երկխոսության և զարգացման լավագույն ճանապարհ»,- տեղեկացնում են հիմնադրամից։



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում ապրիլի 19-ին. Բաղաեի

Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում ապրիլի 19-ին. Բաղաեի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, պատասխանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրի մասին IRNA գործակալության հարցին, հայտնել է, որ Մասկատն այս փուլում

Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում

Եվրամիությունը պատրաստում է ՌԴ դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Եվրամիությունը պատրաստում է ՌԴ դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում են՝ քննարկելու Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները, ԵՄ-Աֆրիկա հարաբերությունները և Արևմտյան Բալկանները: Հանդիպումից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել