Մեր երկրների միջև փոխկապակցվածությունը այսօր առավել քան երբևէ պահանջված է. Միրզոյանը՝ Վրաստանում

חיבור הדדי בין מדינותינו נחוץ היום יותר מאי פעם: מירזויאן בגרוזיה
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Քննարկումների արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Մեր տարբեր նախարարությունների միջև ուղղակի շփումներն ու համագործակցությունն ամենօրյա բնույթ են կրում: Մեր երկկողմ օրակարգը բազմաշերտ է՝ ընդգրկելով ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ այցելություններ: Այդուհանդերձ, նաև որպեսզի չկրկնեմ գործընկերոջս կողմից թվարկված ոլորտները և իրադարձությունները` կենտրոնանամ մի ուղղության վրա, որը ժամանակակից միտումների պայմաններում ստանում է առավել մեծ կարևորություն, համապատասխանաբար պահանջում է ավելի մեծ ուշադրություն։ Դա փոխկապակցվածությունն է։
Եվ երբ ասում եմ փոխկապակցվածություն, ես նկատի ունեմ թե՛ մակրո, թե՛ միկրո մակարդակներում. մակրո մակարդակում՝ տարածաշրջանում կապուղիների գործարկումը, երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերը, իսկ միկրո մակարդակում՝ մարդկանց, անհատների միջև փոխկապակցվածությունը՝ առևտրի, գործարարության, աշխատանքի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս փոխկապակցվածությունն իրապես պահանջված է առավել, քան երբևէ և հանդիսանում է մեր քաղաքացիների բարեկեցության կարևոր գրավական»,- ասել է Միրզոյանը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան