Մեր ռազմավարությունն է Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որ կարողանա տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության. Փաշինյան

האסטרטגיה שלנו היא כדלקמן: להפוך את ארמניה כזו שתוכל לחיות באזור שלנו ללא סיוע חיצוני ותמיכה חיצונית: פאשיניאן

Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որ կարողանա մեր տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության և արտաքին աջակցության: Կարծում եմ՝ շատ կարևոր նրբություն է սա: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ:

«Արտաքին կապերը միջազգային հանրության կամ գործընկերների հետ ընդհատելու մասին չէ խոսքը: Մեր նպատակն է կարողանալ քննարկել տարածաշրջանային օրակարգը մեր տարածաշրջանի երկրների հետ և կարողանալ ստեղծել ներդաշնակության, համերաշխության մթնոլորտ, որքան դա հնարավոր է»,- ասաց նա:

Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է՝ երբևէ չի լինի իրավիճակ, որ «զրո խնդիր» լինի, քանի որ խնդիրներ ամեն տեղ կան, նաև լարվածություն կա Եվրոպայում պետությունների, սակայն առաջնորդումը, ըստ վարչապետի, այս բոլոր իրավիճակները կառավարելու մասին է, խաղաղություն ստեղծելու և այն պահպանելու մասին է:

«Ո՞րն է մեր խոսույթը: Մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, մենք կարողանում ենք դա տեսնել գետնի վրա: Բայց մյուս կողմից՝ դա ամենօրյա խնամքի կարիք ունի, առանց չափազանցելու՝ ամենօրյա խնամքի կարիք, և առանց ամենօրյա խնամքի ու հոգածության այն հաստատ ռիսկի ենթարկված կլինի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:

Հեղինակ` Լուսինե Մուրադյան

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47