Skip to content

Մխիթար Հայրապետյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի՝ տեխնոլոգիական կրթական միջավայր զարգացնելու տեսլականը

Մխիթար Հայրապետյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի՝ տեխնոլոգիական կրթական միջավայր զարգացնելու տեսլականը


ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է Փարիզի առաջատար ինստիտուտներից École Polytechnique և ENSTA ParisTech ինժեներական հաստատություն՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի կրթական ու գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ներկայացրել եմ Հայաստանի տեսլականը՝ զարգացնել տեխնոլոգիական կրթական միջավայր, որտեղ կրթությունը, գիտությունը և արդյունաբերությունը փոխկապակցված են։ Քննարկել ենք համատեղ ինժեներական և գիտահետազոտական նախագծերի, տվյալագիտության, արհեստական բանականության, կիբերանվտանգության և կայուն տեխնոլոգիաների ոլորտներում նորարարական լուծումների շուրջ հնարավոր համագործակցությունը։ Կարևորվել է նաև արդյունաբերություն-կրթություն կապի խորացումը և միջազգային կրթական ծրագրերում հայ ուսանողների ու մասնագետների ներգրավումը։ Հանդիպումների արդյունքում ձևավորվել են մի շարք կարևոր պայմանավորվածություններ, որոնք հիմք կդառնան առաջիկա համատեղ նախաձեռնությունների համար»,- գրել է նա։



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ներկայացուցչին. ընդգծվել է երկու երկրների միջև հետագա տնտեսական համագործակցության ներուժը

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ներկայացուցչին. ընդգծվել է երկու երկրների միջև հետագա տնտեսական համագործակցության ներուժը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության անդամ, միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռավինդրա Աիրլանգայի  հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել

Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին. Ալեն Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել

Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին. Ալեն Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ

Մհեր Գրիգորյանը և Միխայիլ Շվիդկոյը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ՀՀ-ՌԴ համագործակցության ծրագրերը

Մհեր Գրիգորյանը և Միխայիլ Շվիդկոյը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ՀՀ-ՌԴ համագործակցության ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են