Skip to content

Մտահոգություններ ունենք խոշտանգումների նշանների մասին. ԱԽ քարտուղարը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

יש לנו חששות מסימני עינויים: מזכיר מועצת הביטחון על רובן ורדניאן

Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլև մյուս գերիների դատավարության նկատները: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անրադառնալով Բաքվում ընթացող դատավարությանը և Ռուբեն Վարդանյանի հացադուլին:

«Ամբողջ ընթացքում ՀՀ Կառավարությունն օգտագործել է գոյություն ունեցող բոլոր այն հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումն այն է, որ բոլոր գերիներն ազատվեն, այսինքն՝ այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան ՀՀ: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր 23 հաստատված գերիները, որոնք Ադրբեջանում են»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը հիշեցրեց՝ 2023 թվականին գերիների ազատման մասին հրապարարակային չէր խոսվում, ավելի շատ կենտրոնանում էին աշխատանքի վրա, և արդյունք եղավ:

«Հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա դրա մասով, բայց հարցը շատ նուրբ է, և աշխատանքը, որը տարվում է այդ ուղղությամբ, որպեսզի անխտիր բոլոր գերիներն ազատվեն ու գան Հայաստան, ամենօրյա և ամենժամյա է: Հուսով եմ՝ կկարողանանք հաջողության հասնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գերիներն ազատվել են նաև բանակցային գործընթացի ընթացքում, և որ գործընթացը շարունակական է, և հարցին լուծում տալու համար շարունակում են օգտագործել բոլոր գործիքները:

«Մեզ բոլորիս, ինչպես Հայաստանի հանրությանը մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև հրապարակված նկարները, որոնց մասով մտահոգություններ ունենք խոշտանգումների նշանների մասին: Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Մեր աշխատանքները, բնականաբար, նախկին ռիթմով չեն. փոփոխություն կա»,- ասաց նա:

Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ՝ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, նկատել՝ շարունակում են միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել նրանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Հիշեցնենք՝ Վարդանյանի գործով «դատավարությունը» մեկնարկել է հունվարի 17-ին: Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ ի նշան դատավարության ընթացքում միջազգային ու ադրբեջանական դատավարական իրավունքի խախտումների դեմ բողոքի, իսկ փետրվարի 25-ին Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է: Փաստաբան Ջարեդ Գենսերն ահազանգել է, որ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ծովինար Վարդանյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ֆինանսական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր

Ծովինար Վարդանյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ֆինանսական ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած

Նիկոլ Փաշինյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի