Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։Այդ մասին սոցցանցում գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին», — գրել է խոսնաակը։


