Նիկոլ Փաշինյանը և Շիգերու Իշիբան քննարկել են Հայաստան-Ճապոնիա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը

Նիկոլ Փաշինյանը և Շիգերու Իշիբան քննարկել են Հայաստան-Ճապոնիա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը

Տոկիոյում՝ Կանտեյում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։

Վարչապետ Շիգերու Իշիբան ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է Հայաստան — Ճապոնիա հարաբերությունների հետևողական զարգացման և փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Նա նշել է, որ Ճապոնիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը տարբեր ոլորտներում։ Միաժամանակ, Շիգերու Իշիբան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում կապահովվի երկարատև և կայուն խաղաղություն:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է նոր թափ հաղորդել Հայաստան — Ճապոնիա համագործակցությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Նա ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է երկկողմ գործարար համաժողով, որն իրապես կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ դրա արդյունքում ճապոնական բիզնեսի ներդրումները Հայաստանում էապես աճ կգրանցեն։

Երկրի ղեկավարը կարևորել է նաև նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, ենթակառուցվածքների, փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման և այլ ոլորտներում հաստատված համագործակցությունը: Վարչապետը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում Ճապոնիայի ներգրավվածությունը Հայաստանում, այդ թվում` զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է գործընկերոջը «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման և հաջող անցկացման առիթով։ Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը ցուցաբերած աջակցության համար: Կողմերը կարևորել են այս հարթակը՝ որպես Հայաստան- Ճապոնիա փոխգործակցության առաջմղման եզակի հնարավորություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան — Ճապոնիա համագործակցության հիմնական ուղղությունները՝ տնտեսական կապերի և ներդրումային համագործակցության ընդլայնումը, կրթության, գիտության և մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում կապերի խորացում:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ:

Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան