Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Նոյեմբերի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնականում կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից՝ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

Համերգային երեկոյի բացման ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Ֆրանսիայի գործերի հավատարմատար Իզաբել Դևինյը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխտնօրեն Սին Ցյուն։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում մեծապես արժևորեց լեգենդար արտիստի հարուստ մշակութային ժառանգությունը և ընդգծեց վերջինիս մարդասիրական գործունեության կարևորությունը՝ հիշեցնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար անկյունաքարային նշանակություն ունեցող արժեքների տարածման գործում նրա մեծ ավանդի մասին։

«Une vie d’Amour» խորագիրը կրող համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդիսատեսին ներկայացրեց Շառլ Ազնավուրի հարուստ երգարվեստն ու երաժշտական ժառանգությունը: Կատարումներով հանդես եկան մեներգիչներ Ինգա Արշակյանը, Գոռ Սուջյանը, Գուրգեն Բավեյանը, ինչպես նաև՝ հրավիրյալ երգիչ Ժյուլ Գրիզոնը և դաշնակահար Նոբույակի Նակաժիման:

Համերգին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

Տեղեկանք․ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից՝ Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ավելի քան 80 անդամ ունեցող ֆրանկոֆոն դեսպանների խմբի աջակցությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին միաձայն որոշմամբ ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի Գործադիր խորհրդի անդամ

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի Գործադիր խորհրդի անդամ

2025թ. ապրիլի 4-ին ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի

Այս տարի խորհրդային ավանդների փոխհատուցման շահառու են նաև մինչև 1942 թ-ի դեկտեմբերի 31-ը ծնվածները

Այս տարի խորհրդային ավանդների փոխհատուցման շահառու են նաև մինչև 1942 թ-ի դեկտեմբերի 31-ը ծնվածները

Մինչև 1942 թ-ի դեկտեմբերի 31-ը ծնվածներն այս տարի կստանան խորհրդային խնայբանկերի ավանդների փոխհատուցում: Մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսը ևս կփոխհատուցվի: Ցանկում են նաև սահմանամերձ բնակավայրերի

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր