Ուկրաինայի հարցը քննարկվել է ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում

סוגיית אוקראינה נדונה בפסגה לא רשמית של שרי ההגנה והחוץ של האיחוד האירופי

ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն ընթանում է Իռլանդիայի Ուիքլոու կոմսությունում, քանի որ Իռլանդիան է նախագահում Եվրամիության խորհուրդը:

Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Իռլանդիայի արտգործնախարար Հելեն Մաքէնթիի համատեղ ճեպազրույցը, որ ժամանակ անդրադարձել է եղել Ուկրաինայի իրավիճակին:

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դառնում է ավելի դաժան ու ավերիչ, բայց, ցավոք, այն չի մոտենում ավարտին։ Ռուսական բանակը գետնի վրա առաջխաղաղցում չունի, այդ պատճառով նրանք օդից են սպանում խաղաղ բնակիչներին։ Սա կանխամտածված ահաբեկչություն է»,- ասել է Կալասը։

Նա նման որակում է տվել նաև Սև ծովում հացահատիկ տեղափոխող նավերի վրա Ռուսաստանի հարվածներին, որոնք սպառնում են պարենի համաշխարհային մատակարարմանը։

«Եվրոպայի վրա կինետիկ հիբրիդային հարձակումներով Ռուսաստանը փորձում է մեզ վախեցնել, որպեսզի հրաժարվենք Ուկրաինային մեր աջակցությունից: Դա նրանց չի հաջողվի։ Ընդհակառակը, այսօր, ըստ անցկացված քննարկումների, մենք ավելացնում ենք աջակցությունն Ուկրաինային և ներդրումները մեր սեփական պաշտպանության մեջ։ Սա Պուտինին կանգնեցնելու լավագույն միջոցն է: Մենք նաև պլանավորում ենք այսօրվա դրությամբ Ռուսաստանի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները»,- հայտարարել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։

Կալասն ընդգծել է, որ այս ամառը դժվար էր Պուտինի համար, քանի որ ռազմական առումով Ուկրաինան ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խաթարում են ռուսական լոգիստիկան և հարվածներ հասցնում Ռուսաստանի խոր թիկունքում գտնվող նավթավերամշակման գործարաններին, ինչը վերջին տասնամյակների ընթացքում առաջացրել է Ռուսաստանում վառելիքի ամենամեծ ճգնաժամը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ראש הממשלה  בירך את הקהילה היהודית בארמניה

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով: Ուղերձում ասված է.   «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն

ארארט מירזויאן דנה בסיכויים לפיתוח שיתוף פעולה בפורמטים דו-צדדיים ורב-צדדיים עם שגריר פקיסטן בארמניה

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին

סבב חדש של משא ומתן בין ישראל ללבנון יתקיים ברומא בשבוע הבא: KAN

Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN

Ըստ իսրայելական հանրային հեռարձակող KAN-ի՝ հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը։ Երեքշաբթի և չորեքշաբթի նախատեսված բանակցությունների նպատակն է «ձևավորել