Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրո օգնություն. Ուրսուլա ֆոն դեր Լայեն


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան փետրվարի 24-ի առավոտյան ժամանել են Կիև։

«Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։

Նրա խոսքով՝ մարտին Ուկրաինան 3,5 միլիարդ եվրոյի չափով նոր օգնություն կստանա Եվրամիությունից։

Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Կիև են եկել նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էդգարս Ռինկևիչսը, Էստոնիայի կառավարության ղեկավար Կրիստեն Միշենը։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարը

Լավրովը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարը՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը Հաքան Ֆիդանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում: «Առանձնակի ուշադրություն

Պակիստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն անվտանգության և առևտրի ոլորտներում

Պակիստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն անվտանգության և առևտրի ոլորտներում

Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը: Սա նրա երկրորդ այցն է Ադրբեջան անցյալ տարվա մարտին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Երկու երկրի

Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի ժամանել է Սպիտակ տուն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ենթադրվում է, որ դրանք վերաբերելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման