Ունենք Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ նախարար

We have 34,576 people displaced from Karabakh who have received Armenian citizenship: Minister of Internal Affairs

Արդեն իսկ ունենք Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Շուրջ 1000 դիմումներ, այսինքն՝ հրամանագրի նախագծեր, ՀՀ նախագահի աշխատակազմում են, այսինքն՝ օրերի կտրվածքով ևս 1000 անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսն արագացնել»,- ասաց նա:

ՆԳ նախարարը նաև հայտարարեց, որ ունեցել են մերժման 0 դեպք, ինչը ցույց է տալիս ՀՀ Կառավարության հանձնառություն՝ ինտեգրման պրոցեսն ավելի արագ իրականացնելու:

«Մենք ունեցել ենք տեղահանված 28 հազար անչափահաս, որից արդեն մոտ 12 հազարն անձնագրավորման եղանակով ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ հաշվի առնելով ծնողների՝ քաղաքացիության ստացման հանգամանքը», — ասաց նախարարը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Nikol Pashinyan congratulates Péter Magyar on being elected Prime Minister of Hungary

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու

Swedish platform reveals document on Russian information operations ahead of elections in Armenia

Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը

Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել ՀՀ իշխանությունների դեմ: Նշվում է, որ հարթակի տրամադրության տակ