Չարամիտ քայլ. Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը

ניסיון זדוני: טורקיה מגיבה לאישור ממשלת ישראל להחלטה המכירה ברצח העם הארמני

Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման օգտին քվեարկելուն:

Անկարան Թել Ավիվի նման որոշումը բնութագրել է որպես «չարամիտ քայլ»:

Ստորև՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ:

«Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և Միջազգային արդարադատության դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով քննվող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։

Իրավական և պատմական իրողությունները անտեսող այս չարամիտ քայլը բացահայտում է Միջազգային քրեական դատարանում պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ իրականացվող քննության շրջանակում կալանավորման հրամանների ենթակա Բենիամին Նեթանյահուի և նրա հանցակիցների հայտնված ծանր իրավիճակը։

Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի ավարտվեն Իսրայելի՝ տարածաշրջանում իրականացվող ծավալապաշտական և ապակայունացնող քաղաքականությունները, և որպեսզի Բենիամին Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ՝ հատկապես պաղեստինյան ժողովրդի, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար»։

Հիշեցնենք՝  հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն ներկայացրել էր երկրի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը: Առաջիկայում բանաձևը կներկայացվի Իսրայելի խորրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը:

Բանաձևի հաստատման քվեարկության ժամանակ Իսրայելի ԱԳ նախարար Սաարն ասել է. «Այս պահին ինձ համար այդքան էլ կարևոր չէ այն հարցը, թե ինչու դա մինչ այժմ տեղի չի ունեցել։ Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ։ Կարևորն այն է, որ մենք դա անենք հիմա, որպեսզի տարբեր հարթակներում այլևս մեզ չհարցնեն, թե ինչու ենք խուսափում դրանից։ Սա և՛ բարոյական, և՛ պատմական պարտավորություն է։ Եվ, իմ կարծիքով, դրանից խուսափելու որևէ հիմնավոր պատճառ չկա։

Սա Իսրայելի նկատմամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության օրոք Թուրքիայի ցուցաբերած բացահայտ թշնամանքի, սուր հռետորաբանության և թշնամական գործողությունների դիմաց «վրեժխնդրության քայլ» չէ։ Ավելին, այն փաստը, որ Թուրքիան Իսրայելի դեմ տարածում է կեղծ պնդումներ, նրան անձեռնմխելիություն չի տալիս պատմական ճշմարտությունների նկատմամբ»:

Նա հիշեցրել է, որ տարիների ընթացքում Իսրայելում մի քանի անհաջող փորձ է եղել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Սաարը նաև նշել է այն երկրների և կազմակերպությունների անվանումները, որոնք արդեն պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915 թ. Մեծ եղեռնը:

Կազմակերպությունների թվում նա առանձնացրել է Սիոնիստական կազմակերպության անվանումը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի