Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

רוברט אביסוגומוניאן מציג פרטים על פסגת המנהיגים לקראת COP17

Հունիսի 18-ին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված բարձրաստիճան ճեպազրույց` նվիրված 2026 թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Միջոցառմանը հիմնական ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները և նախաձեռնություններրը, ինչպես նաև կազմակերպչական մանրամասները: Ընդգծվել է ՀՀ պատրաստակամությունն ապահովելու ներառական, թափանցիկ և բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածությամբ համաժողովի անցկացում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Համաժողովը շրջադարձային է լինելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման հարցում գրանցված առաջընթացի առաջին գլոբալ վերանայման, ձեռքբերումների գնահատման, բացերի վերհանման և մարտահրավերների հասցեագրման համար: Ընդգծվել է, որ համաժողովի շրջանակներում քննարկումների կենտրոնում են լինելու նաև կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման խթանման հնարավոր ուղիները՝ 2030 թ. Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները՝ ընգծելով բարձրագույն մակարդակով կենսաբազմազանության պահպանմանն առնչվող հարցերին ռազմավարական ուղղվածություն և քաղաքական լիցք հաղորդելու կարևորությունը։ Ներկաների ուշադրությունն է հրավիրվել նաև գագաթնաժողովին հաջորդող բարձրաստիճան նախարարական հատվածին, որը կխթանի համաժողովի ընթացքում որոշումների կայացման գործընթացը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության ապահովումը կենսաբազմազանության օրակարգի խթանման գործում: Այս համատեքստում ընդգծվել է կազմակերպությունների ոլորտային փորձագիտական և մասնագիտական ներուժի լիարժեք կիրարկման կարևորությունը, ինչպես նաև համաժողովին ընդառաջ և դրա շրջանակներում համատեղ միջոցառումների և նախաձեռնությունների իրականացումը:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Երևանում անցկացվելիք COP17 համաժողովը միջազգային հանրության համար ծառայելու է որպես կարևոր հարթակ հանձնառություններից դեպի իրականացում անցում կատարելու համար:

Ճեպազրույցին ելույթներով հանդես են եկել Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA), ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC), ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO), ինչպես նաև ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա են գտնվել Վիեննայում հավատարմագրված դեսպաններ և մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, Վիեննայի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ճեպազրույցին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում բարձր է գնահատվել ՀՀ ջանքերն արդյունավետ և արդյունքահենք համաժողով կազմակերպելու հարցում:

 

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

עלינו להמשיך בדרך זו — דרך של סולידריות, אמונה, אחדות ואופטימיות: ראש הממשלה השתתף בארוחת הבוקר השנייה

Մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ որպես համերաշխության, հավատքի, միասնության և լավատեսության ճանապարհ. վարչապետը մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր

משרד התובע הכללי של איחוד האמירויות סיווג את אירוע הטיסה של פלידובאי כניסיון פיגוע טרור

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai

קבלת פנים רשמית לציון יום השנה ה-35 לעצמאותה של הרפובליקה של ארמניה

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Caltech) կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի