Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՍԾՏՀԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին վերահաստատել է ՀՀ-ի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության շրջանակներում

סגן שר החוץ של ארמניה השתתף בישיבה ה-51 של מועצת שרי החוץ של המדינות החברות ב-BSEC

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՍԾՏՀ կարևորությունը տարածաշրջանում երկխոսության խթանման և ոլորտային լավագույն փորձի փոխանակման համատեքստում և վերահաստատել է Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության շրջանակներում: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցության խթանումը՝ որպես մաքսային և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային հարցերով աշխատանքային խմբերի համակարգող:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը դրական է գնահատել անդամ պետությունների աջակցությունը ՍԾՏՀԿ գործող ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկներին: Ելույթում անդրադարձ է կատարվել նաև Կազմակերպության վերջին կիսամյակի ձեռքբերումներին, այդ թվում՝ Տնտեսական օրակարգի իրականացման վերաբերյալ զեկույցի կազմմանը, 2026թ. բյուջեի ընդունմանը և Ծրագրերի զարգացման հիմնադրամի վերագործարկմանը:

Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցությանն ու փոխկապակցվածությանն ուղղված ՀՀ օրակարգին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման համատեքստում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման և «ԹՐԻՓՓ ուղու» իրագործման նշանակությունը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ישראל רוצה להפריד בין נושא לבנון לשיחות בין ארה”ב לאיראן: CNN

Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN

Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին: Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության

אצווה נוספת של חיטה שנשלחה מרוסיה לארמניה דרך אזרבייג’ן וגרוזיה

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 490 տոննա քաշով ցորենի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ ավելի վաղ այդ երթուղով մատակարարվել է ավելի քան