Սիրիայում անցկացվել է Ազգային երկխոսության համաժողով

ועידת הדיאלוג הלאומית נערכה בסוריה

Սիրիայի ժամանակավոր իշխանությունները երեքշաբթի սկսել են երկար սպասված ազգային երկխոսության համաժողովը՝ փորձելով գծել երկիրը վերականգնելու ուղիները նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից և շուրջ 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո:

Դամասկոսում անցկացվող միջոցառումը կազմակերպել էր նոր իշխանությունը՝ նախկին իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման գլխավորությամբ, որը տապալել է Ասադի իշխանությունը դեկտեմբերի սկզբին: Համաժողովի կազմակերպիչները հայտնել են, որ հրավիրել են մոտ 600 մարդու Սիրիայի բոլոր համայնքներից, այդ թվում՝ կանանց և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների։ Չէին հրավիրել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերին (ՍԴՖ):

Մասնակիցները բաժանվել են վեց աշխատանքային խմբի՝ քննարկելու անցումային արդարադատության համակարգը, սահմանադրությունը, պետական հաստատությունների կառուցումը, անձնական ազատությունները, Սիրիայի ապագա տնտեսական մոդելը և քաղաքացիական հասարակության դերը երկրում։

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան միջոցառումն անվանել է երկիրը վերակառուցելու պատմական հնարավորություն:

Միջոցառման ավարտին ընդունված հայտարարությամբ համաժողովը դատապարտել է Իսրայելի ներխուժումը իր տարածքներ և կոչ արել դուրս բերել ՑԱՀԱԼ-ի ուժերը։

Իսրայելը Սիրիայի տարածքում զորքեր է տեղակայել ՄԱԿ-ի կողմից մշտադիտարկվող ապառազմականացված գոտում:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,