Սփյուռքի գործերի հանձնակատարը և Ուրուգվայի դեսպանը քննարկել են առևտրաշրջանառության և համագործակցության հարցեր

High Commissioner for Diaspora Affairs and Uruguayan Ambassador discuss trade and cooperation issues
Սեպտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Ողջունելով դեսպանին և շնորհավորելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Զարեհ Սինանյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում՝ երկու երկրների համատեղ ջանքերով, Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները կզարգանան և կընդլայնվեն՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով:
Գլխավոր հանձնակատարը և Սիլվանա Լեսկա Բարոլինին քննարկել են Ուրուգվայի հայ համայնքին, Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ճանաչելիության բարձրացմանը, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը և համագործակցության ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զարեհ Սինանյանը նորանշանակ դեսպանին ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, հայտնել պատրաստակամություն՝ հանձնակատարների ինստիտուտի, երիտասարդ դեսպանների և գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումների և լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել դեսպանությանը և առաջ մղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունները:
Սիլվանա Լեսկա Բարոլինին բարձր է գնահատել Ուրուգվայում հայ համայնքի և ՀՀ դեսպանության հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ Հայաստանում իր պաշտոնավարմամբ կգործադրի բոլոր ջանքերը՝ փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու համար:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: