Վաշինգտոնը կառուցողական է գնահատում Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները

Վաշինգտոնը կառուցողական է գնահատում Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները


Վաշինգտոնը կառուցողական է գնահատում Ստամբուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները, որոնք տևել են շուրջ 6.5 ժամ:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել բանկային և պայմանագրային ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել Մոսկվայում ԱՄՆ դեսպանության անձնակազմի համալրման անհրաժեշտությունը։

«Կառուցողական քննարկումների արդյունքում կողմերը նախանշել են նախնական հստակ քայլեր՝ դիվանագիտական առաքելությունների գործողությունները կայունացնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը, իսկ Ռուսաստանի պատվիրակությունն՝ արտաքին գործերի նախարարության Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն, դեսպան Ալեքսանդր Դարչիևը։

Կուլտերն ու Դարչիևը պայմանավորվել են առաջիկայում այս հարցերի շուրջ հերթական հանդիպումը կազմակերպել։ Ժամկետների և վայրի մասին դեռ որոշում չկա:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հնդկաստանն ու Եվրամիությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

Հնդկաստանն ու Եվրամիությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու իրենց հանձնառության մասին: Մոդին հայտարարել է, որ բանակցային