Skip to content

Վարչապետը ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ ակտիվ երկխոսությունն ու հարաբերությունների հետևողական զարգացումը, ընդգծել տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների կազմակերպման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջնահերթություն է: Այս համատեքստում վարչապետն ընդգծել է ԵՄ-ի կողմից հետևողական օժանդակության կարևորությունը:

Երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացումը: Միաժամանակ վարչապետն արդյունավետ է գնահատել վերջերս Մյունխենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հանդիպումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ շեշտել է, որ այն կնպաստի մարդկային ավելի շատ շփումներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի:

Վարչապետը ներկայացրել է նաև Իրական Հայաստանի ռազմավարությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գործակցել ԵՄ դիտորդների հետ, դադարեցնել զրպարտչական արշավները. Եվրախորհրդարանի զեկույցները

Գործակցել ԵՄ դիտորդների հետ, դադարեցնել զրպարտչական արշավները. Եվրախորհրդարանի զեկույցները

Եվրոպան ողջունում է Հայաստանին՝ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Եվրոպական խորհրդարանն ընդունել է Եվրամիության արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները: Մանրամասները՝ Դիանա

Սենատը հաստատել է Մեթ Ուիթաքերին ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

Սենատը հաստատել է Մեթ Ուիթաքերին ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախագահ Թրամփի ներկայացրած Մեթ Ուիթաքերի թեկնածությունը՝ պաշտպանական դաշինքին Վաշինգտոնի հանձնառության վերաբերյալ աճող մտահոգությունների շրջանում: Ուիթաքերն աշխատել է արդարադատության

Շարունակում ենք շփումը ամերիկացիների հետ տարբեր ուղիներով. Պեսկով

Շարունակում ենք շփումը ամերիկացիների հետ տարբեր ուղիներով. Պեսկով

Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքը, որ Վաշինգտոնը կարող է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի համար, եթե Մոսկվան խանգարի ռուս-ուկրաինական կարգավորմանը: Դմիտրի Պեսկովը հայտարարել