Վարչապետը հայտնել է՝ որոնք են Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթները

ראש הממשלה הודיע ​​על הוראות הסכם שלום לא מסודרות

Փաստը, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը՝ վկայություն է, որ գործընթացը փակուղում չէ: ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելել՝ հիմա Հայաստանը պետք է իր առաջարկները ներկայացնի: Անդրադառնալով չհամաձայնեցված երկու հոդվածներին՝ Փաշինյանն ասել է՝ առաջինը վերաբերում է սահմանի երկայնքով 3-րդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին:

«Այսինքն՝ պրոցեսը գնում է: Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ նաև տեղյակ եք, որ սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում, հանդիպել են այս տարի արդեն մեկ առերես հանդիպում ունեցել, մեկ առցանց հանդիպում են ունեցել: Եվ այո, դուք ճիշտ եք, մենք նաև ներկայացրել ենք առաջարկ: Գիտեք, դա նույնիսկ առաջարկ չի, մենք առաջարկել ենք լուծում: Լուծում: Ես ուզում եմ սա շատ կարևոր է արձանագրել՝ մենք առաջարկել ենք լուծում, և մենք հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը: Որտեղ ես, ճիշտն ասած, շատ վերլուծում եմ և ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի մեր այդ լուծման առաջարկին: Եվ իհարկե, մի քիչ չեմ վերապահի ինձ Ադրբեջանի փոխարեն պատասխանել, բայց օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժելու հիմքեր ուղղակի չկա: Վերաբերում է Սյունիքի ճանապարհին էդ առաջարկը, և այդ պարզեցված ընթացակարգը վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, տարածաշրջանային Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային փոխադրումները, երկաթուղային տրանսպորտը վերականգնելու, որը այդ թվում կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի ինքնիշխան տարածքով դեպի Նախիջևան կապի և Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի: Եվ երկու երկրները հնարավորություն կունենան ըստ այդմ նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիները օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար: Խոսքը գնում է երկաթուղային բեռնափոխադրումների մասին»,- ասել է վարչապետը։

 

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Armenian Ambassador to US met with Yosry Barsoum: TRIPP implementation process discussed

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ՝ հայտնում են դեսպանությունից։

סגן שר החוץ של ארמניה משתתף בישיבת מועצת שרי החוץ של חבר העמים במוסקבה

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Այս մասին տեղեկացնում են

Pashinyan receives NVIDIA vice president, heads of Integra Technologies and ServiceTitan

Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպումը

Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպմանն ընդգծվել է՝ ՀՀ-ում ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA