Վենչուրային կապիտալի կարևոր բաղադրիչներից է ստեղծարար մտքի խրախուսումը․ Հակոբ Արշակյան

Վենչուրային կապիտալի կարևոր բաղադրիչներից է ստեղծարար մտքի խրախուսումը․ Հակոբ Արշակյան


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 27-ին մասնակցել է Formula VC (Ֆորմուլա ՎիՍի) երկրորդ ֆոնդի պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել միջոցառման նշանակությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Ֆորմուլա ՎիՍի-ն երկրորդ էտապին է անցնում, որտեղ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարվելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման մեջ:

«Մենք նաև պետք է արձանագրենք, որ վերջին 5 տարիների ընթացքում ՀՆԱ-ում ավելի քան եռապատկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների համախառն արդյունքը: Դա տեխնոլոգիական ոլորտի գործընկերների աշխատանքի, ինչպես նաև Կառավարության կողմից կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բազմապատիկ ավելի մեծ ջանքերի ու ֆինանսական ներդրումների արդյունքն է»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալի գնահատմամբ՝ վենչուրային կապիտալի կարևոր բաղադրիչներից է ստեղծարար մտքի խրախուսումը, նաև ստեղծարար միտք ունեցող ձեռներեցների ֆինանսական և այլ ռիսկերին մասնակից դառնալը:

«Սա նաև առաջնորդություն է, որովհետև Հայաստանից և Սփյուռքից բոլոր այն մարդիկ, որոնք ներգրավված են վենչուրային ֆոնդում, իրենց ձեռքն են մեկնելու նաև սկսնակ և ոչ այնքան սկսնակ, զարգացող ընկերություններին՝ իրենց գիտելիքներով, փորձով ու միջազգային կապերով: Սա նաև այդ կայացած և կայացող ընկերությունների համար մեծ հնարավորություններ է ստեղծում միջազգային շուկաներ դուրս գալու առումով»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ ինստիտուցիոնալ ու ստեղծարար միտքը, նոր բիզնես սկսելու և տեխնոլոգիական ոլորտում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը, խրախուսող վենչուրային նոր ֆոնդի ստեղծումը նոր շունչ կհաղորդի ոչ միայն բարձր տեխնոլոգիական ոլորտին, այլ նաև այլ բնագավառների զարգացումներին:

Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը ողջույնի խոսքեր են հնչեցրել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Միջոցառմանը ներկա են եղել ներդրողներ, Կառավարության ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ: Formula VC-ն վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում ստարտափների վաղ փուլերում: Ֆոնդը նպատակ ունի աջակցել հայկական ընկերություններին՝ նրանց օգնելով ընդլայնվել և դառնալ միջազգային առաջատարներ:

Նոր ֆոնդի շրջանակում 30 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի 35-40 տեխնոլոգիական ստարտափում: Formula VC II ֆոնդն իր շուրջն է համախմբել ներդրողների և խորհրդատուների աշխարհի ավելի քան 20 երկրից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Formula VC-ն գործունեությունը սկսել է 2021 թվականին:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ Թուրքիայի Մարտական պատրաստության կենտրոնի հրամանատարությունը ադրբեջանցի զինծառայողների և Ժանդարմիայի

ԶՈՒ ԳՇ պետն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել

ԶՈՒ ԳՇ պետն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել: Այս մասին տեղեկացնում

Աղավնաձորի 2 հողամասերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

Աղավնաձորի 2 հողամասերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի