Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին աջակցելը Բելգրադի սխալն էր: Նա ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից:
«Կարծում եմ, որ Սերբիան այսօր սխալ է թույլ տվել։ Ես ներողություն եմ խնդրում Սերբիայի քաղաքացիներից դրա համար և մեղքն ինձ վրա եմ վերցնում: Սերբիան պետք է ձեռնպահ մնար քվեարկությունից»,- ասել է Վուչիչը: Նա պարզաբանել է, որ չի հասցրել նորմալ ծանոթանալ Եվրոպայի և Ուկրաինայի ներկայացրած բանաձևին:
Վուչիչի հայտարարությանն արձագանքել է Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Կրեմլում ընդունել են Սերբիայի նախագահի ներողությունը:
«Իսկապես, տեխնիկական սխալներ են լինում։ Եվ իհարկե, պետության ղեկավարի նման օպերատիվ արձագանքը մեզ շատ է դուր գալիս»,- ասել Է Կրեմլի խոսնակը: