ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկապես լավ առաջնորդներ են՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ:
Նա հերթական անգամ հիշեցրել է մի շարք միջազգային հակամարտությունների կարգավորման գործում իր դերի մասին:
«Ես հարթել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը», — ասել է Թրամփը:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինտոնի խաղաղության գագաթնաժողովին և դրա արդյունքներին՝ Թրամփն ընդգծել է, որ երկու երկիրը երկար տարիներ հակամարտում էին, սակայն իրեն հաջողվել է արագ կարգավորել ամեն ինչ:
Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք


