Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Վիետնամի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Վիետնամի ԱԳՆ-ների միջև

Հոկտեմբերի 27-ին Հանոյում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՎՍՀ ԱԳ նախարարի տեղակալ Լե Թհի Թու Հանգի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության, ինչպես նաև առևտրի, տեխնոլոգիաների, նորարարության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Վիետնամի ԱԳՆ-ների միջև

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանային վերջին զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված վաշինգտոնյան համաձայնություններին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի, երկու երկրներում կայանալիք միջազգային ձևաչափի միջոցառումների առնչությամբ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև բազմակողմ համագործակցության հարթակներում հետագա փոխաջակցության և իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքների վերաբերյալ։

Հանոյ այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-վիետնմական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆան Թհի Թանգի հետ։ Քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնման ուղիները, ինչպես նաև գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը վերաբերող նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության բնագավառում համագործակցության հնարավորություններին։

Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վիետնամի կրթության և ուսուցման հարցերով նախարարի տեղակալ Լե Քուանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանների միջև ուսանողական և մասնագիտական փոխանակումների կազմակերպման, գիտակրթական համաժողովներին մասնակցության, ինչպես նաև Վիետնամում ԹՈՒՄՈ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի բացմանն առնչվող հարցեր։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47