Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

התייעצויות פוליטיות בין משרדי החוץ של ארמניה ופולין
Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում երկու երկրների միջև ակտիվացած քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով փետրվարին կայացած ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վարշավա ու Լեհաստանի վարչապետի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին:
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի և ընդգծվել է հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։
Հայաստանի տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման համատեքստում Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ամրապնդման հնարավորությունները։
Զրուցակիցներն ընդգծել են համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պաշտպանության, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
ՀՀ–ԵՄ գործընկերության խորացման համատեքստում պետնախարար Բոսացկին վերահաստատել է Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու Լեհաստանի պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրագործման միջոցով:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ Վահան Կոստանյանը լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված տնտեսական, փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին բացման խոսքով են հանդես եկել նաև Լեհաստանի կառավարության կողմից Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացի շրջանականերում ՀՀ ԱԳՄԱ նախարարության համար կազմակերպված աշխատաժողովին՝ կարևորելով երկու երկրների գերատեսչությունների միջև փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրագործումը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ארארט מירזויאן דנה בסיכויים לפיתוח שיתוף פעולה בפורמטים דו-צדדיים ורב-צדדיים עם שגריר פקיסטן בארמניה

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին

סבב חדש של משא ומתן בין ישראל ללבנון יתקיים ברומא בשבוע הבא: KAN

Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN

Ըստ իսրայելական հանրային հեռարձակող KAN-ի՝ հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը։ Երեքշաբթի և չորեքշաբթի նախատեսված բանակցությունների նպատակն է «ձևավորել

יו”ר האסיפה הלאומית של ארמניה ושגריר בולגריה דנו בנושאים הקשורים להגברת הקשרים הבין-פרלמנטריים

ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են