Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա երկկողմ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

סוגיות הקשורות להעמקת היחסים הדו צדדיים של ארמניה-בולגריה שנדונו

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի շրջանի ղեկավարի տեղակալ Ատանաս Տաշկովի հետ։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա հարաբերությունները և հույս հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–Բուլղարիա երկկողմ հարաբերությունների խորացմանը, Բուլղարիայի հայ համայնքի և Բուլղարիայի կառավարության փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Զարեհ Սինանյանն իր խոսքում նշել է, որ Պլովդիվի շրջանում բնակվող հայ համայնքն իբրև կամուրջ՝ կարևոր նշանակություն ունի Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների շարունակական զարգացման գործում։ Ատանաս Տաշկովը շնորհակալություն է հայտնել տեղի հայ համայնքին՝ Պլովդիվի շրջանի զարգացման հարցում ունեցած ավանդի համար և վստահություն հայտնել, որ երկու ժողովուրդների միջև առկա եղբայրական հարաբերություններն էլ ավելի զարգացում կապրեն։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ուղղություններով Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության հնարավորություններին։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,