Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են հրադադար հաստատելու և իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչը կատարելու մասին:
«Մենք համաձայն ենք Օջալանի կոչի բովանդակությանը և հայտարարում ենք, որ կկատարենք նրա պահանջները։ Հայտարարում ենք հրադադարի մասին՝ սկսած շաբաթ օրվանից։ Մեր ստորաբաժանումներից ոչ մեկը զինված գործողություններ չի կատարի, եթե նրանց վրա չհարձակվեն»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասված է կուսակցության ղեկավար կոմիտեին հայտարարության մեջ։
Ավելի վաղ Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդը՝ Թուրքիայում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանը, իր գլխավորած կազմակերպությանը կոչ է արել ինքնալուծարվել և վայր դնել զենքը։ Կողմնակիցներին ուղղված նամակում Օջալանը պատմական է որակել իր կոչը, ընդգծել ժողովուրդների խաղաղ համակեցության գաղափարը: Ըստ քուրդ առաջնորդի՝ Թուրքիայում վերացել է ինքնության ժխտման պրակտիկան, իսկ խոսքի ազատության ոլորտում կան ձեռքբերումներ, ինչն իմաստազրկում է շարժման գոյությունը: