Ֆրանսիական շանսոնի երեկո Բատ Յամում․ Տիգրան Գասպարյանի հիասքանչ ելույթը

ערב השאנסון הצרפתי בבת ים: הופעתו המרשימה של טיגראן גספריאן

Հոկտեմբերի 28-ին Բատ Յամ քաղաքի «Աուդիտորիում» դահլիճը լցվել էր ֆրանսիական շանսոնի տաք հնչյուններով և հին փարիզյան տրամադրությամբ։ «Ֆրանսիական շանսոնի լեգենդները» խորագրով համերգը միավորել էր ֆրանսիական երաժշտության սիրահարներին՝ ստեղծելով իսկապես հիշարժան երեկո։
Երեկոյի գլխավոր աստղը Դանիելլա Միխեևան էր և դաշնակահար Իգոր Օստրովսկին, սակայն հանդիսատեսի համար առանձնահատուկ պահ դարձավ Իսրայելում հայտնի հայ երգիչ, վոկալի հմուտ ուսուցիչ Տիգրան Գասպարյանի բեմ բարձրանալը։ Տիգրանը իր տպավորիչ կատարումներով գրավեց դահլիճը՝ ներկայացնելով Շառլ Ազնավուրի դասական ստեղծագործությունները մի նոր շնչով, անկեղծ զգացմունքով և հայկական հոգու ջերմությամբ։

Բեմից նա հպարտությամբ հայտարարեց․

«Ես ազգությամբ հայ եմ, ինչպես Շառլ Ազնավուրը և ինձ համար մեծ պատիվ է երգել այս երգերը, որոնց հեղինակը նույնպես մեր մեծ հայն է՝ Շառլ Ազնավուրը»։

Դահլիճում ներկա էին նաև հայեր երկրի տարբեր քաղաքներից, որոնք ծափահարություններով և հուզմունքով ընդունեցին Տիգրանի խոսքերը։ Նրա կատարումները, մասնավորապես Ազնավուրի ամենահայտնի երգերից մի քանիսը, վերածվեցին իսկական զգացմունքների պոռթկման․ երգչի ձայնի խորությունն ու բեմական ներկայությունը առանձնանում էին իր անկեղծությամբ և բարձր արհեստավարժությամբ։
Համերգին մասնակցեց նաև երգչուհի Օլգա Մեդվինսկին՝ լրացնելով երեկոյի երաժշտական պալիտրան Միրեյ Մատյոի և Էդիտ Պիաֆի հայտնի ստեղծագործություններով։
Բատ Յամի այս երաժշտական երեկոն դարձավ ոչ միայն ֆրանսիական շանսոնի տոն, այլև հայկական մշակութային ներկայության հպարտ դրսևորում Իսրայելում՝ շնորհիվ Տիգրան Գասպարյանի տաղանդի, նվիրվածության և ազգային ինքնության հանդեպ սիրո։
Երբ համերգից հետո բեմ բարձրացանք մի խումբ հայերով ու շնորհակալություն հայտնեցինք Տիգրանին, շատ հրեա արվեստասերներ խմբերով մոտենում էին մեզ ու հարցնում, թե որտե՞ղ և ե՞րբ կրկին կարող են լսել Տիգրանի կենդանի կատարումները:

Աղբյուրը՝ www.israelahayer.com

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Armenian Ambassador to US met with Yosry Barsoum: TRIPP implementation process discussed

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ՝ հայտնում են դեսպանությունից։

סגן שר החוץ של ארמניה משתתף בישיבת מועצת שרי החוץ של חבר העמים במוסקבה

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Այս մասին տեղեկացնում են

Pashinyan receives NVIDIA vice president, heads of Integra Technologies and ServiceTitan

Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպումը

Վարչապետի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներների հանդիպմանն ընդգծվել է՝ ՀՀ-ում ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA