Skip to content

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է. ՄԻՊ-ի ուղերձը քրդական համայնքին

מגן זכויות האדם של ארמניה בירך את נציגי הקהילה הכורדית בארמניה לרגע ניוארוז
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ:
«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:
Այս տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնք և նոր կյանք, Հայաստանում ապրող քրդերին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն:
Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է, և այս համատեքստում կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»,- նշված է ուղերձում:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

לילית מקונץ דנה עם אנשי עסקים ארמנים בנושאים הקשורים לשיתוף פעולה כלכלי ומסחרי בין ארמניה לארצות הברית

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալել է SelectUSA ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում

פאפיקיאן דן עם מקבילו הגרמני בהתקדמות ובאפשרויות הפיתוח של שיתוף הפעולה בתחום ההגנה

Սուրեն Պապիկյանը գերմանացի պաշտոնակցի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է սոցցանցի իր էջերում։