ԱԺ-ում ներկայացվել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը

Baseline Measurement Report on Public Administration of Armenia by SIGMA programme presented in National Assembly

2024 թվականի նոյեմբերին ՀՀ հանրային կառավարման համակարգի համապարփակ գնահատման գործընթացի մեկնարկից մեկ տարի անց՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Կառավարությունն ու ՍԻԳՄԱ ծրագիրը համատեղ խորհրդաժողով կազմակերպեցին՝ գնահատման արդյունքները ներկայացնելու և մասնագիտական քննարկում անցկացնելու նպատակով: Դրանք, վստահ եմ, ուղենշային կլինեն հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն Ազգային ժողովում կայացած միջոցառմանը, որտեղ ԱԺ մշտական հանձնաժողովներին ներկայացվել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը:

Դավիթ Առաքելյանի խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, օրենսդիր մարմինը մշտապես բարեփոխումների կիզակետում է: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ գնահատման գործընթացին ակտիվորեն մասնակցել է նաև ԱԺ աշխատակազմը՝ տրամադրելով անհրաժեշտ տվյալները և փաստաթղթերը:

Ելույթի ավարտին Դավիթ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետներին արհեստավարժ աշխատանքի համար:

Զեկույցի շրջանակում Հայաստանը գնահատվել է այն մեթոդաբանությամբ և չափանիշներով, ինչ ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացում գտնվող պետությունները: ՍԻԳՄԱ-ի գնահատման գործընթացում ակտիվորեն ներգրավված են եղել պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները: Առաջիկայում մեկնարկելու են Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները՝ հիմքում ունենալով այս զեկույցի առաջարկները:

ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանտը նախ ներկայացրել է ծրագրի էությունը, նշել, որ իրենք այժմ աշխատում են ԵՄ թեկնածու 8 և եվրոպական հարևանության անդամ 9 երկրի հետ: «Թեև Հայաստանը ԵՄ թեկնածու երկիր չէ, բայց գործընկերությունը ԵՄ-ի հետ և ԵՄ ինտեգրման ձեր ձգտումները շատ ավելի ուժեղ են, քան այլ հարևան երկրներում»,- ընդգծել է Գրեգոր Վիրանտը: Զեկուցողը բարեփոխումների շարքում հատկապես կարևորել է հանրային կառավարման ոլորտի բարեխումներն ու մանրամասն ներկայացրել հաշվետվությունը, գնահատման չափորոշիչներն ու հանրային կառավարման ոլորտում մեր երկրի առաջընթացն ու մարտահրավերները: «Կարծում եմ, որ Հայաստանի կառավարման համակարգը և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր ունի: Ուժեղ կողմերից մեկը թվայնացման գործընթացներն են, թափանցիկությունը, մյուս կողմից էլ թույլ կողմեր ունեք քաղծառայության ոլորտում»,- փաստել է զեկուցողն ու հավաստիացրել, որ իրենց մանդատի շրջանակում շարունակելու են աջակցել ոլորտի զարգացմանը: Նա դրական է գնահատել օրենսդիր մարմնի գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանի խորհրդարանում օրենսդրական աշխատանքները թափանցիկ են:

«Օրենքների հասանելիությունը շատ բարձր է: Հայաստանը, ես կասեի, չեմպիոն է այն երկրների շարքում, որոնց մենք գնահատել ենք, որովհետև բոլոր օրենքները, կանոնակարգերը, որոնք ընդունված են Կառավարության կողմից, նույնիսկ նախարարի որոշումներն անվճար առցանց հասանելի են: Այսպիսով, Հայաստանը լավ օրինակ է ծառայում»,- փաստել է ԵՄ Արևելյան հարևանության ՍԻԳՄԱ ծրագրի տարածաշրջանային ղեկավար Իգլե Ռիմկուտեն ու խոսել մեր երկրում պետական կառավարման բնագավառի խնդիրների ու մարտահրավերների մասին:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստ է աջակցելու ՍԻԳՄԱ-ի աշխատանքներին:

Այնուհետև թեմատիկ քննարկումների ու հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել պետական համակարգի արդիականացման կարևորությանը,  հանրային կառավարման ոլորտում պետական ֆինանսների կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության, կադրային ռեսուրսների կառավարման, աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերին: Քննարկվել են իրավական ոլորտին և ԵՄ ինտեգրմանն առնչվող խնդիրները, հանրային ծառայության գրավչության առումով էլ՝ պետական կառավարման բնագավառի աշխատակիցների աշխատավարձերի վերանայման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է եղել ԱԺ գործունեության թափանցիկության ապահովմանը, օրենքների քննարկման և ընդունման ընթացակարգերին: Նշվել է, որ նման քննարկումները շարունակական են լինելու: Դրանք հնարավորություն կտան հասկանալ խնդիրները, գնահատել կատարված աշխատանքն ու բացահայտել հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում առաջիկա անելիքները:

Նշենք, որ ՍԻԳՄԱ-ն Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) համատեղ ծրագիր է, որի առաքելությունը հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ աշխատանքն է ԵՄ ինտեգրման գործընթացում գտնվող երկրների համար:

Դեկտեմբերի 10-ին կայացած միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ու միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ