Ալի Խամենեիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդն է

בנו של עלי חמינאי הוא המנהיג העליון החדש של איראן

Իրանի Փորձագետների խորհուրդը հաստատել է, որ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։

Այս մասին ասված է խորհրդի հայտարարությունում, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։

«Այսօրվա նիստում Փորձագետների խորհրդի հարգարժան ներկայացուցիչների միաձայն որոշմամբ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին կներկայացվի որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ գերագույն առաջնորդ»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Reuters-ի հետ զրույցում Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Հոսեյնի Էշքվարին հայտնել էր, որ Խամենեի ազգանունով մարդը կդառնա Իրանի նոր գերագույն առաջնորդը:

Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հաջորդ առաջնորդը չի կարողանա երկար ժամանակ պահպանել իշխանությունն առանց Միացյալ Նահանգների հավանության։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Security Council meeting held under Prime Minister’s leadership: regional situation discussed

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ. քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել է

US concerned about Israeli strikes on Iranian oil depots: NYT

ԱՄՆ-ն մտահոգված է Իրանի նավթի պահեստների վրա Իսրայելի հարվածներով. NYT

Թեհրանի շրջանի նավթապահեստներին Իսրայելի հարվածներն իրենց մասշտաբներով տհաճ անակնկալ են եղել ԱՄՆ-ի համար և տարաձայնություններ առաջացրել դաշնակիցների միջև` հայտնել է New York Times-ը: Լրատվականի աղբյուրների

נשיא טורקיה מקבל את שרי החוץ של מדינות טורקיה באיסטנבול

Էրդողանն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարներին: Նրանց թվում է եղել նաև Ադրբեջանի արտաքին