ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել են Իսրայելի և Լիբանանի միջև չորրորդ ուղիղ բանակցությունները

שגרירים ישראלים ולבנוניים נפגשים במשרד החוץ על רקע הסלמה במתיחות

ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել են Իսրայելի և Լիբանանի միջև չորրորդ ուղիղ բանակցությունները՝ դեսպանների մակարդակով: Երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն և պատերազմի վիճակում են 1948 թվականից ի վեր: Բանակցությունները պետք է շարունակվեն երկու օր:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և կանխել իսրայելական զորքերի առաջխաղացումը դեպի Բեյրութ: Ըստ Թրամփի՝ «Հըզբոլլահ»-ը նույնպես համաձայնել է դադարեցնել հարվածներն Իսրայելին: Այդուհանդերձ, Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից նոր զոհերի և վիրավորների մասին:

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու շուրջ համաձայնագիր կարող է կնքվել հաջորդ շաբաթվա ընթացքում։

Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով 24 նավ է անցել՝ իր ուժերի հետ համակարգմամբ: ԻՀՊԿ-ն հավելել է, որ իրենք լիովին պատրաստ են ցանկացած հնարավոր սցենարի. բոլոր մարտական դիրքերը պատրաստության ամենաբարձր վիճակում են:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել