ԱՊՀ ՄԽՎ 60-րդ լիագումար նիստում Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարբեր կարևոր հարցերի

בישיבת המליאה ה־60 של האספה הבין־פרלמנטרית של חבר המדינות העצמאיות התייחס האקוב ארשקיאן לסוגיות השלום האזורי, היציבות בגבולות ופתיחת נתיבי התחבורה

ԱՊՀ ՄԽՎ 60-րդ լիագումար նիստում Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության, սահմանային կայունության և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին

Սանկտ Պետերբուրգում շարունակվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը:

Մայիսի 22-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ 60-րդ լիագումար նիստը, որի ընթացքում անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել և հաստատել են մի շարք մոդելային իրավական ակտերի նախագծեր: Լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված վաշինգտոնյան հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, նոր փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացում:

Նրա խոսքով հռչակագիրը վերահաստատել է կողմերի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև միմյանց նկատմամբ ուժի կիրառման և թշնամանքի բացառումը:

«Այսօր արդեն տեսանելի են խաղաղության գործընթացի գործնական արդյունքները. սահմանին այլևս չեն զոհվում մարդիկ, ինչը կարևոր հիմք է տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության և փոխադարձ վստահության ամրապնդման համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ վաշինգտոնյան հռչակագիրը սկիզբ է դրել նաև TRIPP տրանսպորտային հաղորդակցության նախագծին, որը Հայաստանում իրականացվելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների լիարժեք պահպանմամբ:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ հաղորդակցությունների լիարժեք բացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առաջմղումը նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային առևտրի ընդլայնման, տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացման, ներդրումների խթանման, ինչպես նաև լոգիստիկ, արդյունաբերական և զբոսաշրջային ոլորտների զարգացման համար:

«Այս նախաձեռնությունները կոչված են ապահովելու փոխադարձ տնտեսական օգուտներ տարածաշրջանի բոլոր երկրների համար և ձևավորելու համագործակցության նոր միջավայր՝ հիմնված խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա», — ընդգծել է նա:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետություններին նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղության և տարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջմղումը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

חברי הפרלמנט של ארמניה שמרו דקת דומייה לכבוד זכר קורבנות המתקפה שפתחה אזרבייג’ן נגד ארמניה בספטמבר 2022

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը

Մեկնարկել է իններորդ գումարման ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը, դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հիշեցրեց՝ 4

ראש הממשלה  בירך את הקהילה היהודית בארמניה

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով: Ուղերձում ասված է.   «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն

ארארט מירזויאן דנה בסיכויים לפיתוח שיתוף פעולה בפורמטים דו-צדדיים ורב-צדדיים עם שגריר פקיסטן בארמניה

Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին