Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը. Միրզոյան

It would be better if Mr. Lavrov did not interfere in Armenia’s internal affairs: Mirzoyan
Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական չէ: Պարոն Լավրովն օգտագործել է «իշխանությունների պայքար Եկեղեցու դեմ» ձևակերպումը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն է տարածել, որ մտահոգված է ՀՀ իշխանությունների և Եկեղեցու միջև հարաբերություններով, ու չնայած դա Հայաստանի ներքին գործն է, Ռուսաստանը կցանկանար, որ իրավիճակը շուտափույթ կարգավորվեր:

«Պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում չկա իշխանությունների պայքար Եկեղեցու դեմ: Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն, քաղաքական գործընթացների մասնակցելուն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ համաձայն ՀՀ իրավապահ մարմիների՝ խոսքը ապօրինի հեղաշրջման փորձին մասնակցելու կամ այն նախաձեռնելու մասին է:

«Կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրավական պրոցես է և սա ՀՀ-ի ներքին գործն է: Ինչպես դուք մեջբերեցիք իրավացիորեն [դիմում է լրագրողին.- խմբ.], ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը:

Կուզեի օգտվել առիթից և նույն կոչն անել պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիագործընկերներին: Կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնության և՛ պաշտոնյաները, և՛ խորհրդարանականները, և՛ մեդիափորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք թույլ չտան իրենց խառնվել մեր ներքին գործերին»,- հայտարարեց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին, հայտարարել է, որ Եկեղեցին միշտ էլ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, ապա հավելել է, որ չէր ցանկանա այն «չարդարացված հարձակումների ենթարկվի՝ առանց որևէ լուրջ հիմքի»:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: