Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ארארט מירזויאן שוחח על סדרי העדיפויות של מדיניות החוץ של ארמניה עם צעירים במהלך דיאלוג ירוואן
Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցել են ավելի քան 200 երիտասարդներ, հայտնում են նախարարությունից։
ԱԳՆ կողմից տարածված հայատարարության հիման վրա հանդիպմանը մասնակցած երիտասարդները հնարավորություն ունեցան Արարատ Միրզոյանի հետ քննարկելու Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ թեմաներ։
Նախարար Միրզոյանը երիտասարդներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին ու դրանց հետևողական կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ «Երևանյան երկխոսության»՝ «Անցնելով փոթորիկների միջով» կարգախոսին համահունչ՝ Արարատ Միրզոյանը խոսել է համաշխարհային շարունակական ու տարատեսակ փոթորիների պայմաններում  առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ ժողովրդավարական զարգացման, առկա նոր հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորության մասին։
Նախարարի ներածական խոսքից հետո քննարկումը շարունակվել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, ինչպես նաև ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և զարգացման ապահովմանն ուղղված գործընկերությունների ընդլայնմանն ուղղված քայլերին:
Նախարար Միրզոյան. «Մեծ բավականություն ստացա երիտասարդների հետ 2,5 ժամ տևած քննարկումից։ Խոստովանեմ` հարցերը բավականին խորը և հասուն էին, հուսամ՝ իմ պատասխաններն էլ իրենց բավարարեցին, և երկխոսությունը իրենց համար էլ հետաքրքիր ստացվեց»:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ