Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է ԱԲ ոլորտը կարգավորող միջազգային առաջին փաստաթուղթը

ארארט מירזויאן חתם על מסמך בינלאומי ראשון המסדיר את תחום הבינה המלאכותית בשטרסבורג
տրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան, հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։
«Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը:
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին կոնվենցիան ստորագրելու և այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման ջանքերին միանալու համար։
Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17, այդ թվում՝ ԵԽ անդամ ու դիտորդ երկիր»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ארארט מירזויאן חתם על מסמך בינלאומי ראשון המסדיר את תחום הבינה המלאכותית בשטרסבורג

 

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել