Արտգործնախարարությունը ներկայացրել է «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղությունները

משרד החוץ הציג שישה נושאים של הפורום הבינלאומי Yerevan Dialogue-2026
Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է մայիսի 5-6-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղությունները։ Դրանցից առաջինն է՝ «Աշխարհաքաղաքական բաժանումներից անդին»։
Աշխարհաքաղաքական փոթորիկների ազդեցությամբ ձևավորվող աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը առաջնահերթություն են առավել, քան երբևէ։ Գլոբալ փոփոխությունների համատեքստում առաջանում է կարևոր հարց՝ ինչպե՞ս կարելի է կառուցել բովանդակային և արդյունավետ համագործակցություն:
Երկխոսությունը շարունակում է մնալ լարվածության նվազեցման, խաղաղության կառուցման և կայուն զարգացման առանցքային գործոն։

Երկրորդ ուղղությունն է «Գլոբալ փոխկապակցվածությունը»:

Ներառական փոխկապակցվածությունը խաղաղության և կայուն բարգավաճման համար հիմնարար նշանակություն ունի։ Բաց սահմաններն ու արդյունավետ ենթակառուցվածքները նպաստում են մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժին։
«ԹՐԻՓՓ ուղի» նախագծի նման նախաձեռնությունները կարող են ամրապնդել փոխկապակվացությունը և խթանել կայուն զարգացումն ու կայունությունը:

«ԵՄ ընդլայնում և եվրոպական ինտեգրում»-ը երրորդ թեման է։

Եվրոպական միության ինտեգրման գործընթացը թևակոխում է հնարավորությունների և դինամիկայի նոր շրջան՝ պայմանավորված ոլորտային ինտեգրմամբ, ժողովրդավարական բարեփոխումներով և տնտեսական մերձեցմամբ։
Առանցքային հարցերն են գործընթացի տեմպը, ինչպես նաև ԵՄ դերն ավելի լայն հարևանությամբ:
Զուգահեռ, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը շարունակվում է՝ հիմնվելով ռազմավարական օրակարգի վրա։

«Ժողովրդավարական դիմակայունություն, հիբրիդային սպառնալիքներ և ԱԲ»․ չորրորդ թեմա։

Հիբրիդային սպառնալիքների գլոբալ աճի պայմաններում արհեստական բանականությամբ խթանվող ապատեղեկատվությունն ու արտաքին միջամտության փորձերը միտված են խաթարելու հանրային վստահությունը, սոցիալական համախմբվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը:

Դրանց հաղթահարումը պահանջում է համահասարակական մոտեցում և ամուր համագործակցություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման վրա։

«Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղություններից հինգերորդն է «Կանաչ փոխակերպումը։

Կայուն տնտեսությունների փոխակերպումն ունի կենսական նշանակություն:Կլիմայական գործընթացների կառավարումը, կենսաբազմազանության պահպանումը և կանաչ զարգացումը պահանջում են նորարարական մոտեցումներ, համագործակցություն և ֆինանսական ռեսուրսներ։Այս ջանքերը կենսական նշանակություն ունեն համընդհանուր բարեկեցիկ ապագայի ապահովման գործում։

COP17-ը կնպաստի կենսաբազմազանության ոլորտում կորուստների նվազեցման և համաշխարհային պահպանության խթանմանն ուղղված քայլերի առաջմղմանը։

Համաժողովի վերջին՝ վեցերորդ թեմատիկ ուղղությունն է «Տեխնոլոգիաներ և անվտանգության ճարտարապետությունը»։

Անվտանգության ոլորտը առանցքային նշանակություն ունի ենթակառուցվածքների պաշտպանության և դիմակայունության ամրապնդման գործում։ Հիմնական քննարկումները կենտրոնացած են պետության կարիքների և մասնավոր հատվածի նորարարությունների միջև հավասարակշռության ապահովման վրա՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և հսկողության բնագավառներում։

Այս ուղղությունը նպատակ ունի ձևավորել ավելի կայուն, անվտանգ և խաղաղ ապագա։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել