Բարձր է գնահատվել Հայաստանի ու ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխաատվության գրասենյակի միջև համագործակցությունը

Բարձր է գնահատվել Հայաստանի ու ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխաատվության գրասենյակի միջև  համագործակցությունը
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Պաշտպանելու պատասխանատվության հարցրեով հատուկ խորհրդական Մո Բլիքերը: Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխաատվության գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ կանխարգելման օրակարգը ՀՀ առաջնայնությունների շարքում է և Հայաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ ներգրավվածությունը՝ ուղղված վաղ նախազգուշացման և գործողությունների գործիքակազմի ամպրապնդմանը, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքի և հումանիտար իրավունքի զարգացմանը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով բանաձևը՝ որպես ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ:
Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևի շրջանակներում Հայաստանի և Հատուկ խորհրդականի գրասենյակի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

שר החוץ מקבל את שגריר צרפת עם השלמת המשימה הדיפלומטית

ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտում են ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են

מירזויאן שוחח על פרויקטי אנרגיה ותחבורה עם סגן שר החוץ האיראני

Միրզոյանն Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,

אני מקווה שהיציבות תשוחזר באזור בהקדם האפשרי, פאשיניאן על יישום TRIPP

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Փաշինյանը՝ TRIPP-ի իրագործման մասին

Հայաստանը համեստ, փոքր պետություն է, և մենք նման ամբիցիոզ հայտարարություններ և մտադրություններ չենք կարող ունենալ: Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն այդքան էլ